Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է արել վաղվանից՝ փետրվարի 1-ից բոյկոտել տրանսպորտի թանկացումը եւ վճարել 100 դրամ:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմիսային համակարգի փաթեթները։

Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռքբերված տոմսային փաթեթները հավելյալ ստանում են 30-օրյա օգտագործման ժամկետ՝ ակտիվացման պահից: