Ֆիլադելֆիայում բժշկական ինքնաթիռ է կործանվել. օդանավում եղել է 6 մարդ, կան վիրավորներ, հրդեհվել են տներ։

Փոքր բժշկական ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ, ուրբաթ գիշեր վթարի է ենթարկվել Ֆիլադելֆիայի հյուսիսարեւելյան թաղամասերից մեկում՝ պայթյունի եւ հրդեհների պատճառ հանդիսանալով մի քանի տներում, հայտնել է NBC News-ը։

Հայտնի չէ, թե արդյոք օդանավում գտնվողներից որեւէ մեկը ողջ է մնացել: Ֆիլադելֆիայի ոստիկանությունը հայտնել է, որ գետնի վրա գտնվող մի քանի մարդ վիրավորվել է:

Learjet 55-ը թռել էր Հյուսիսարեւելյան Ֆիլադելֆիայի օդանավակայանից եւ թռչում էր Սփրինգֆիլդ (Միսուրիի նահանգ), այն վթարվել է, նշվել է Քաղավիացիայի դաշնային վարչության հայտարարությունում:

Ինքնաթիռը կործանվել է Roosevelt Mall  առեւտրի կենտրոնի մոտակայքում՝ տեղի ժամանակով մոտավորապես 18:07-ին թռիչքուղուց դուրս գալուց հետո:

Jet Rescue Air Ambulance-ի հայտարարության համաձայն՝ ինքնաթիռում գտնվող վեց մարդկանցից չորսը անձնակազմի անդամներ են եղել, մեկը՝ պացիենտ-մանկաբույժ եւ պացիենտին ողեկցողը։

Պացիենտն աղջիկ էր Մեքսիկայից, որը բուժվում էր Ֆիլադելֆիայի Շրայներսի մանկական հիվանդանոցում, ասել է հիվանդանոցի ներկայացուցիչ Մել Բոուերը: Նրա բուժումն ավարտվել էր, եւ նա տուն էր վերադառնում, երբ ինքնաթիռը կործանվել է։

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հաստատել է, որ Ֆիլադելֆիայի հյուսիս-արեւելքում կործանված ինքնաթիռում եղել է վեց մեքսիկացի:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գետնին գտնվող մի քանի մարդ վիրավորվել է: Ըստ Թեմփլի համալսարանական հիվանդանոցի ներկայացուցչի՝ վեց մարդ տեղափոխվել է Թեմփլում գտնվող Ժանեսի կամպուս: Երեքը բուժօգնություն են ստացել եւ դուրս գրվել, սակայն երեքը ծանր վիճակում են եւ մնացել են հիվանդանոցում, հայտնել են հիվանդանոցից: