Երեք տղամարդ դանակահարվել եւ լուրջ վնասվածքներ է ստացել Թել Ավիվում տեղի ունեցած վեճի ժամանակ, տեղեկացրել է Times of Israel-ը։

«Մագեն Դավիթ Ադոմ» ծառայությունը տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ձիզենգոֆ փողոցում, ոստիկանությունը հավաստիացնում է, որ դա տեղի է ունեցել Իբն Գվիրոլ փողոցում։

Մոտ 20 տարեկան երեք տղամարդ հասցվել է Իհիլովի քաղաքային հիվանդանոց՝ բուժման համար։

Ոստիկանությունը նշել է, որ տղամարդիկ վեճի ժամանակ ստացել են դանակի հարվածներ, եւ որ այդ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է երեք տղամարդ։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տուժածներից որեւէ մեկը կասկածյալ է։