Իրաքի գերագույն դատարանը արգելել է փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիին լքել երկրի սահմանները: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ալ-Հաշիմին ու փոխվարչապետ Սալեհ ալ-Մութլաքը քննադատության են ենթարկվել վարչապետ Նուրի ալ-Մալիքիի կողմից:

Ավելի վաղ ձերբակալվել էին ալ-Հաշիմիի թիկնազորի երեք աշխատակիցներ, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործունեությանը մեղսակից լինելու մեջ:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նուրի ալ-Մալիքին դիմել էր խորհրդարանին` Սալեհ Մութլաքին զրկելու փոխվարչապետի լիազորություններից, քանի որ վերջինս ալ-Մալիքիին անվանել էր «Սադամ Հուսեյնից էլ ավելի վատ բռնապետ»: Իսկ դեկտեմբերի սկզբինալ-Մալիքին հայտնել էր, թե նոյեմբերի 28-ին տեղի ունեցած պայթյունը կարող էր իր դեմ ուղղված լինել: