Հարավային Աֆրիկայի Կրյուգերի ազգային արգելոցում անցած հանգստյան օրերին փիղը տրորել եւ սպանել է 59-ամյա զբոսաշրջիկին, որը փորձում էր փրկել թոռանը, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով արգելոցի հայտարարությանը։
Ականատեսների խոսքով՝ տղամարդը եւ նրա ընտանիքը կայանել էին Կոկորդիլոսի գետի մոտ գտնվող Մադելենի գրանցման գոտուց ոչ հեռու, երբ երեխաները վազել են կամրջի մոտ գտնվող թփեր, եւ նրանց վրա հարձակվել է մի փիղ հարեւան նախրից, տեղեկացրել է Հարավային Աֆրիկայի Ազգային արգելոցը (SANParks)։
«Տղամարդը «օգնության է նետվել երեխաներին, եւ այդ պահին նրան հասել եւ տրորել է կենդանիներից մեկը։ Նա մահացել է ստացած վնասվածքներից պատահարի վայրում, հունվարի 25-ին», նշվել է արգելոցի հայտարարությունում։
Զոհը 59-ամյա Շայք ադամ Շաբիր Ամեդն էր Էմհոնդոյից, քաղաք, որը գտնվում է Յոհանեսբուրգից հարավ-արեւելք, ՀԱՀ Մպումալանգա նահանգում։
Նա փորձում էր փրկել թոռանը, ուրբաթ տեղեկացրել է CNN-ը SANParks-ում։
«Միջադեպի օրը մարդուն տրորած կենդանուն նույնականացնել չի հաջողվել, քանի որ մոտակայքում նման մի քանի կենդանիներ կային, եւ նրանք անմիջապես հեռացել են, մինչեւ որ մարդիկ փորձել են փրկել տուժածի կյանքը»,- նշվել է SANParks հայտարարությունում։
Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները։





























