Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին Իրանի Բիրջանդ քաղաքի ավիաբազա կատարած այցի ժամանակ ասել է, որ իր զորքերը զինվել են ռազմական ինքնաթիռների եւ անօդաչու սարքերի ամենաժամանակակից համակարգերով, գրել է Tasnim-ը։

Նա նշել է, որ ռազմաօդային ուժերը շուտով կներկայացնեն երկու նոր ձեռքբերումներ։

Հրամանատարն ասել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած մակարդակի ցանկացած սպառնալիքի դիմակայելուն։

2024թ. դեկտեմբերին օդային ուժերը հայտարարել են, որ տեղական արտադրության «Qaher» (Նվաճող) սթելս-կործանիչի անօդաչու տարբերակը խոստումնալից արդյունքներ է ցույց տվել փորձարկումներում:

Իրանական «Qaher-313» կործանիչը ներկայացվել է 2013թ. փետրվարին։ Մեկ նստատեղով սթելս-կործանիչը կարող է թռիչք եւ վայրէջք կատարել կարճ թռիչքուղիներում: