Թաիլանդի Փհուքետ շրջանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց եւ մնացել լեռան գագաթին։ Ուղեւորներից երկուսը ռուսաստանցիներ են, նրանք հրաժարվել են հոսպիտալացումից, տեղեկացրել է «Звезда» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ զբոսաշրջիկների խումբը վերադառնում էր էքսկուրսիայից։ Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ դուրս է եկել ճանապարհից հյուրանոցից ոչ հեռու, գահավիժելով 158 մետր բարձրությունից։

Նախնական տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ տուժել է ինը մարդ, այդ թվում երեխաներով մի ընտանիք։ Փրկարարները մարդկանց իջեցնում են լեռան վրայից, որեւէ այլ մանրամասն չի հաղորդվում, տեղեկացրել է «Կոմերսանտը»։