Երեւանի բոլոր վարչական շրջաններում այսօր՝ փետրվարի 1-ին, քաղաքացիները բոյկոտ են իրականացրել տրանսպորտի թանկացման դեմ: Քաղաքացիները, հիմնականում, դեմ են թանկացմանը եւ բոյկոտել են 150 դրամ սակագինը, բայց կան հատուկենտ քաղաքացիներ, որոնք չեն միացել բոյկոտին, նշելով, որ գոհ են թանկացումից:
Նրանց մի մասը համայնքային աշխատող է:

Նրանցից մեկը Արարատ Սուքիասյանն է՝ «Ավան մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնտեսական գծով նախկին փոխտնօրենը: Նա ակտիվ ՔՊ աջակից է, մասնակցել է Նիկոլ Փաշինյանի բոլոր ակցիաներին, տարեվերջին մասնակցել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավին:





























