Մոսկվայի Մեշչանսկի դատարանը մինչև մարտի 1-ը կալանավորել է «Ռուսնանո»-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ և ֆինանսական գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (ՌԴ ՔՕ 285-րդ հոդվածի 3-րդ մաս), հայտնում է Коммерсант-ը։
Ավելի վաղ, դատարանը նույն հոդվածով կալանքի տակ էր դրել «Ռուսնանո»-ի ևս երկու թոփ-մենեջերների՝ Բորիս Պոդոլսկուն և Մարինա Կասենկովային։
Քննության տվյալներով՝ 2017 թվականին գործով մեղադրյալները թաքցրել են ընկերության տնտեսական գործունեության արդյունքները։ Նրանք միանձնյա բաժնետիրոջը՝ Ռուսաստանի Դաշնությանը, կեղծ տեղեկություններ են ներկայացրել «Ռուսնանոյի» ենթադրյալ բավարար ֆինանսական վիճակի մասին։ Արդյունքում ռուսական իշխանությունները կորպորացիային ավելի քան 43 մլրդ ռուբլի են հատկացրել։
Հրատարակության համաձայն՝ միջոցների մի մասը հատկացվել է դպրոցականների համար ճկուն պլանշետների ստեղծմանը։ ԱԴԾ-ն նշել է, որ գողացվել է 13 մլրդ ռուբլի։ 2024 թվականի օգոստոսին ճկուն պլանշետներ արտադրող Plastic Logic ընկերության գործադիր տնօրեն Բորիս Գալկինը ձերբակալվել է Rusnano-ի միջոցների յուրացման գործով։
Մոսկվայի դատարանը կալանավորել է «Ռուսնանո»-ի նախկին թոփ-մենեջեր Արթուր Գալստյանին

Հասանելի է
русскийՏեղադրություն




























