Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հնարավոր է հանդիպեն հաջորդ տարվա սկզբին`  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման  բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի  19-ին,  իր գործունեության ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Ֆասիեի խոսքով` հանդիպման կոչով միջնորդները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները  հանդես էին եկել Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում. «Մենք կոչ ենք անում շարունակել բանակցությունները` արդյունքների հասնելու համար»: