Գեղասահքի 1994 թվականի զույգերով մրցումներում աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովային և Վադիմ Նաումովին կհուղարկավորեն ԱՄՆ-ում, ՏԱՍՍ-ին հայտնել է մարզիկի մայրը՝ Իյա Նաումովան։

«Նրանց կհուղարկավորեն այնտեղ (ԱՄՆ-ում), սակայն Վադիմի մարմինը դեռ չի հայտնաբերվել»,- ասել է Նաումովան։

Հիշեցնենք, որ ողբերգական ավիավթարը տեղի է ունեցել հունվարի 29-ին Վաշինգտոնի Ռեյգան օդանավակայանի մոտ՝ American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի և ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով։

Օդանավում էին զույգերով գեղասահքի 1994 թվականի աշխարհի չեմպիոնները, Ռուսաստանի հավաքականի անդամներ Շիշկովան և Նաումովը, ինչպես նաև զույգ չմշկասահքի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ավիավթարի հետևանքով ՌԴ քաղաքացիների մահը, իսկ զոհվածների աճյունների տեղափոխման հարցով ամերիկյան կողմն արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ։