Երեկ Պոլտավայի վրա ռուսաստանյան հարձակման արդյունքում մինչև 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։
«Պոլտավա. զոհերի թիվը հասել է 12-ի, այդ թվում՝ 2 երեխա»,- ասվում է առավոտյան յոթին գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդման մեջ:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է նաև, որ Պոլտավայում ռուսաստանյան ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը տասնյոթ մարդ է։ Նրանցից չորսը երեխաներ են։
«22 մարդ փրկվել է»,- հայտնում են ծառայությունից։
Գերատեսչությունը նաև հավելել է, որ հարձակման վայրում շտապ փրկարարական գործողություն է իրականացվում։
Երեկ՝ փետրվարի 1-ին, Ուկրաինան հայտնել է երկրի մի շարք շրջանների, այդ թվում՝ Պոլտավայի վրա ռուսաստանյան հրթիռային հարձակման մասին։ Հրթիռներից մեկը խոցել է բնակելի շենքը։




























