ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Martinez Refining ընկերության նավթավերամշակման գործարանում արտահոսքի պատճառով պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է The Mercury News-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ, շաբաթ երեկոյան մարդիկ ստիպված են եղել պատսպարվել այն բանից հետո, երբ հրդեհի սև ծուխը տարածվել է Մարտինեսի, Պաչեկոյի և Քլայդի վրա: Ընկերության բոլոր աշխատակիցները, որոնք եղել են դեպքի վայրում, հայտնաբերվել են։

Մարտինեսի նավթավերամշակման գործարանի ղեկավարությունը նշել է, որ հրդեհը «շատ ուժեղ է», իսկ մնացած վառելիքի քանակը հայտնի չէ և հրաժարվել է հայտնել, թե երբ կմարվի կրակը: Իշխանությունները հայտնել են, որ հրդեհի պատճառ է դարձել ածխաջրածնի արտահոսքը:

ABC News7-ի հաղորդմամբ, միջադեպի հետևանքով վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Երկուսը բուժօգնություն են ստացել հիվանդանոցում և արդեն դուրս են գրվել: Չորսը տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Մեկը դեռ մնում է հիվանդանոցում՝ հսկողության տակ։