Իսրայելի պաշտպանության բանակը  հայտարարել է, որ 23 շինություն է ավերել օկուպացված Արևմտյան ափի Ջենինի փախստականների ճամբարում, որոնք «օգտագործվում էին ահաբեկիչների կողմից»:

Շարունակվող արշավի ընթացքում զորքերը ստուգել են Ջենինի հարյուրավոր շենքեր, հաղորդում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հայտնաբերել է ռումբերի պատրաստման լաբորատորիաներ, զենքի թաքստոցներ և հրամանատարական կենտրոններ: