Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիաներին:

«Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցելու համար։ Տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բարդ փուլերով ենք անցել։ Այս մասին այսօր՝ նոյ քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև վարորդներին, նրանց նյարդերը վերջին օրերին մի քիչ լարվել են: Համակարգը կոլապսի տանելու փորձը ձախողվեց։ Տարատեսակ քաղաքական շոուները հասարակական տրանսպորտում պետք է վերջակետ ունենան, ինչի համար պետք է ջանքեր գործադրենք, դրա վերջը պետք է տանք:

Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է»,- ասել է Ավինյանը:

Հիշեցնենք՝ Երևանում քաղաքացիները բոյկոտում են ուղեվարձի թանկացումը: