«Ժողովրդին չի կարելի անընդհատ ճնշել, նեղել։ Հարցը միայն 50 դրամը չէ, ամեն ինչ հենց 50 դրամից է սկսում, հետո կրկին թանկացնելու են»։ Այս մասին այսօր փետրվարի 3-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացումը բոյկոտող մի տղամարդ։
«Ընտանիքում 4 հոգի ենք, բոլորս էլ դուրս ենք գալիս տնից ամեն օր։ Եթե նոր սակագներից օգտվենք, կստացվի աշխատավարձի կեսը տալիս ենք տրանսպորտին։ Հազիվ յոլա ենք գնում»,–ասաց քաղաքացին՝ նշելով, որ միշտ էլ պարտաճանաչ վճարել են հանրային տրանսպորտից օգտվելու համար, սակայն նոր սակագներով վճարել չեն պատրաստվում և միանում են բոյկոտին։
Նշենք, որ երրորդ օրն է՝ ինչ քաղաքացիների մի մասը շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։











