Սիրիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ դեկտեմբերի 19-ին հավաքվել են Դամասկոսի Սաբաա Բահրատ հրապարակում, հաղորդում է SANA գործակալությունը:
Ցույցի մասնակիցները հանդես են եկել ի պաշտպանություն Բաշար ալ-Ասադի եւ քննադատել օտարերկրյա միջամտությունը Սիրիայի ներքին գործերին:




























