Փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Էմին Պետրոսյանը իր վարած «BMW X7» մակնիշի ավտոմեքենայով Գառնի գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբին ու քարերին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Վահրամյանը և Արաբո Խաչատրյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։