Երեւանում դեկտեմբերի 19-ին կայացել է «Հարավային Կովկաս» ալմանախի շնորհանդեսը: Գիրքը հրապարակվել է ռուսերենով եւ ներկայացնում է տարածաշրջանի ժամանակակից գրականությունը: Դրա մեջ ներկայացված են կովկասյան վեց հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հեղինակները:

Նախագծի համակարգողը Արեգ Բայանդուրն է: Հիմնական գաղափարը քաղաքական չէ, ուղղակի ներկայացնում են տարածաշրջանի գրականության լավագույն նմուշները: Շնորհանդեսին նա նշել է, թե նախագծի հեղինակները փորձել են դուրս գալ «գրականությունը մերձեցնում է» ավանդական կարծրատիպից: Ադրբեջանական կողմը, իհարկե, չի կարողացել չներմուծել իր փոփոխությունները: Մեր հարեւանների շնորհիվ ընդգրկվել են 6 հեղինակներ Հայաստանից եւ Արցախից, մինչդեռ միայն Ադրբեջանից ներկայացվել են 6 հեղինակներ: «Ես ընդունեցի նրանց պայմանը, քանի որ դա նշանակում է, թե իրենք Հայաստանն ու Արցախը մեկ ընդհանրություն են դիտում»:

Հայաստանցի հեղինակներից ներկայացված են Վարդան Ֆերեշեթյանը, Լեւոն Խեչոյանն ու Միքայել Աբաջյանցը, բացարձակապես տարբեր երեք հեղինակներ:

Նախագծի եւս մեկ պայման էլ եղել է այն, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է հրապարակեր ալմանախն իր երկրում: