Բրիտանական հետախուզության սուպերգործակալ Ջեյմս Բոնդի դերը կատարած դերասան Դանիել Քրեյգին բազմամիլիոն գործարք են առաջարկել, եւս 5 ֆիլմերում այդ հերոսին կերպավորելու համար:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, այդ պայմանագիրը 43-ամյա բրիտանացուն ռեկորդակիր կդարձնի Բոնդի դերը խաղալու հարցում (8 անգամ):
Նշվում է, որ Քրեյգի հոնորարը ամեն հաջորդ ֆիլմում կգերազանցի 13 մլն դոլարը, որը նա կստանա Skyfall-ի համար:
Ներկայումս, ընթանում են Բոնդի մասին ֆիլմի 23-րդ սերիայի նկարահանումները: Ֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է («Գեղեցկություն ամերիկյան ձեւով», «Անիծված ուղի», «Փոփոխությունների ճանապարհը»):
Նոր ֆիլմը կոչվում է Skyfall. Սա արդեն 007 գործակալի մասին 3-րդ ֆիլմն է, որտեղ այդ դերում նկարահանվել է Քրեյգը: Նախորդ երկու ֆիլմերը («Քազինո Ռոյալ» եւ «Բարեգթության Քվանթ») վարձույթում են հայտնվել 2006-ին ու 2008-ին, գրում է



























