Ռուսաստանյան հանրահայտ լրատվական  «Life News» կայքը հրապարակել է ռուսաստանյան ընդդիմության  առաջնորդներից մեկի` Բորիս Նեմցովի` ընդդիմության իր գործընկերների հետ գաղտնի բանակցությունների սկանդալային  ձայնագրությունը:

Բանակցությունների ընթացքում Նեմցովը, մասնավորապես, Բոլոտնայա հրապարակում դեկտեմբերի 10-ին հանրահավաք անցկացնողներին համարել է «վախկոտ պինգվիններ»: Բացի այդ,  Նեմցովը սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս  հայտնի ընդդիմադիր եւ հասարակական գործիչների, գրողների եւ լրագրողների հասցեին:

Ուշադրություն, ձայնագրությունում առկա է ոչ նորմատիվ բառապաշար: