Փետրվարի 3-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական փոխգործակցությանը։