Ռումինիայի Բուխարեստ քաղաքում Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի հաղորդման համակարգի օպերատորների մասնակցությամբ հաջողությամբ ավարտվել է Green Energy Corridor Power Company – GECO POWER COMPANY համատեղ ձեռնարկության գրանցման գործընթացը: Դրա մասին, ըստ Վրաստանի Առաջին ալիքի՝ հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ այս փուլում համատեղ ձեռնարկությունը Կանաչ էներգետիկ միջանցքի շրջանակում կզբաղվի գիտահետազոտական և նախագծային աշխատանքներով։ Դրա ստեղծման հիմնական նպատակը Կանաչ էներգետիկ միջանցքի նախագծի իրականացումն է, որը, մասնավորապես, Սև ծովով նախատեսում է ստորջրյա բարձրավոլտ փոխանցման մալուխի կառուցում։
Ռազմավարական գործընկերության համաձայնագրի և կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագրի շրջանակում՝ 2023 թվականի հուլիսի 25-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունները դրա գործունեության հիմնական սկզբունքները սահմանող փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին:
Սևծովյան սուզանավային մալուխի նախագիծը խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որն ուղղակիորեն կմիացնի Վրաստանն ու Ռումինիան, իսկ ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի էներգետիկ համակարգերը:




























