Ֆրանսիական France2 հեռուստաալիքը ցուցադրել է «Մատենադարանի հայերեն ձեռագրերի գաղտնիքները» վավերագրական ֆիլմը։
Նկարագրության մեջ նշվում է, որ Մատենադարանում ավելի քան 16 հազար հնագույն ձեռագիր է պահվում։ «Սա հայկական հիշողության սրբավայր է։ Այստեղ բացահայտվում է հայկական արվեստի վիրտուոզությունը և մեծ ոգեղենությունը»-նշվում է ֆիլմում։




























