ԱՄՆ պետքարտուրղար Մարկո Ռուբիոն հայտնել է Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է ավելի մեծ ճնշում գործադրենք Իրանի վրա, քանի դեռ նրանք չեն դադարեցնել իրենց ներկա գործողությունները։ Իսկ այդ գործողությունները, ի վերջո, ուղղված են միջուկային զենքի ստեղծմանը»,- երկուշաբթի Fox News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Ռուբիոն։

Հունվարի կեսին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել էր, որ Թեհրանը չի հետապնդում միջուկային զենք ստեղծելու նպատակ։