Գիշերը Գորիս քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ լուրջ վտանգ ստեղծելով երթևեկող  քաղաքացիների համար: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Գորիսի քաղաքապետարանից։

«Սա ուղղակի վանդալիզմ է քաղաքային գույքի նկատմամբ և անպատասխանատու վերաբերմունք համաքաղաքացիների անվտանգության հանդեպ:

Նման արարքը վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին:

Համայնքապետարանը կոչ է անում ականատեսներին հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն: Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան իրենց գործողությունների համար»,- նշված է համայնքապետարանի հայտարարության մեջ։