100 դրամ եմ վճարել ու շարունակելու եմ այդպես վճարել, երբեք 150 դրամ չեմ վճարելու: Այս մասին, յսօր՝ փետևրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը:

«Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, ով ունի, թող ինքն էլ տա: Այդ նոր ավտոբուսները մենք մեր հարկերով ենք գնել, թող այդ 150 դրամն իրենք իրենց պարգևավճարներից վճարեն: Ամեն ինչի գինը բարձրացել է, ինչ-որ մեկի աշխատավարձը բարձրացրե՞լ են՝ թեկուզ այդ 50 դրամը վճարելու համար: Ով ունի, նա իր մեքենաներով գնալու է գա, չունևոր մասսայի մասին մտածե՞լ են»,- ասաց նա:

Փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար գործում է 150 դրամ նոր սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ  կոչ են անում քաղաքացիներին բոյկոտել ապօրինի թանկացումը,  չվճարել 150 դրամ կամ վճարել 100 դրամ։