Հայաստանում պրոռուսական քաղաքական ուժ գյություն չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Կան դրվագային կերպարներ, անձինք, ՀԿ-ներ, բայց նախ պետք է ասել, թե ինչ է նշանակում պրոռուսական: Դա նշանակում է, որ ամեն ինչից առաջ Ռուսաստանի շահերն են, հետո նոր Հայաստանի՞: Ես չեմ էլ ուզենա, որ այդպիսի որեւէ ուժ լինի: Այդ դեպքում խոսքը գործակալական համակարգի մասին է:
Երբ մարդիկ մտնում են դրա մեջ, կորցնում են ազգային ժայի պատկերացումը: Այո, ես կարծում եմ, որ Հայաստանին պետք է տարբեր ուժային բեւեռների հետ խիստ իրատեսական հարաբերություններ հաստատել: Այսօրվա դրությամբ դա Ռուսաստանն է օբյեկտիվ ցուցանիշներով: Քանի դեռ դու անհրաժեշտ արժեք չես ստեղծել քո պետության մեջ, քո կենսունակությունը չես ապահովել, դու քո դիմադրության ներուժը չես ամրապնդել, քո սահմանները չես կարողանում անհրաժեշտ չափով ապահովել, դու ինչ-որ գործընկերների դիմում ես: Այդ գործընկերները, բնականաբար, վարձ են ուզում ու դա նորմալ է: Այսօր կա երկու այլընտրանք՝՝ Ռուսաստան եւ թուրքիա: Եվրոպական այլընտրանք գոյություն չունի. Բոլոր այն մարդիկ, որոնք Հայաստանում Եվրոպայի քարոզ են անում, նրանք Թուրքիայի ազդեցության գործակալներ են: Խոսքը քաղաքական խմբակներ, կենրեկ փորձագիտական շրջանակների մասին է»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











