Այսօր՝ փետրվարի 4-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում, որոնք փոոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Այս պաին ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: