«100 դրամ եմ վճարում, ոչ մի կոպեկ ավել չեմ տալու։ Եթե անգամ բոլորը 150 դրամ վճարեն, ես միևնույն է, չեմ վճարելու»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող մի տարեց տղամարդ։
«Քաղաքային իշխանությունը, Ավինյանը, Փաշինյանն ու մնացած բոլորը գլուխները պատով են տալիս, երբ տրանսպորտի բարեփոխումների մասին են խոսում»,–ասաց բոյկոտի մասնակիցը՝ շեշտելով, որ չի պատրաստվում 100 դրամից ավել վճարել հանրային տրանսպորտից օգտվելու համար։
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է հանրային տրանսպորտի նոր սակագները։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործում են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։





























