Ավտոբուսի վարորդը դուրս է նետել ուղևորի կողմից վճարված 100 դրամը՝ նշելով, որ կարող է նկատողություն ստանալ ղեկավարության կողմից։ Լրագրողների հետ զրույցում քաքաքացին նշեց, որ բարձրացել է ավտոբուս, ի նշան բոյկոտի՝  100 դրամ վճարել և առաջացել, իսկ վարորդը դուրս է շպրտել գումարը։

«Դուք դուրս նետեցիք իմ տված 100 դրամը, որն իմ ծնողը տվել էր տրանսպորտով երթևեկելու համար։ 100 դրամ վճարելը տրանսպորտի թանկացումը բոյկոտելու իմ տարբերակն է»,–վարորդի հետ վիճաբանության ժամանակ ասաց երիտասարդ տղամարդը։

Դրան ի պատասխան՝ վարորդը նշեց, որ չի ցանկանում աշխատանքից ազատվել՝ քաղաքացուց կանխիկ գումար վերցնելու պատճառով։ Վիճաբանության ընթացքում վարորդը հորդորեց քաղաքացուն՝ իջնել ավտոբուսից։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցներն էլ նշեցին, որ վարորդն իրավունք չունի խանգարել քաղաքացիների խաղաղ բոյկոտը, և նրանք կարող են անվճարել երթեկել։

Նշենք, որ արդեն 4-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է հանրային տրանսպորտի նոր սակագները։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործում են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։