«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվ. արվեստի դպրոցում կազմակերպվել է համերգ ու վերպետության դաս: Դպրոցի սաների համար վարպետության դասն անցկացրել են Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները:
«Beeline` հանուն պայծառ ապագայի» դա մեր ընկերության սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության կարգախոսն է: Այն հիմնված է երկրի հավասարաչափ զարգացման հայեցակարգի վրա: Այդ իմաստով նախագծերի մեծ մասը, որոնց մենք սատարում ենք, իրականացվում են մարզերում եւ ուղղված են ամբողջ երկրի երեխաների ուսման համար հավասար պայմանների ստեղծմանը: Հայաստանի մարզերում Ա.Խաչատրյանի անվան եռյակի աշխարհահռչակ երաժիշտների կողմից անցկացվող վարպետության բաց դասերը թույլ կտան երիտասարդ երաժիշտներին պահպանել եւ բազմապատկել հայկական կատարողական արվեստի ավանդույթները մեկ սերունդ առաջ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը նշել է. «Այսօրվա վերպետության դասը` «ԱրմենՏել» ընկերության հետ մեր համագործակցության շրջանակում առաջին նախագիծը չէ: Մասնավորապես, Վանաձորում արդեն գործում է թավջութակի դասարան: Երեւանում իրականացվել է «Երաժշտական անակնկալների սրահ» նախագիծը, որի մասնակից աշակերտներին եւ ուսանողներին ցուցաբերվում է ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ ֆինանսական աջակցություն»:
«ԱրմենՏել» ընկերության եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունն երկարաժամկետ բնույթ է կրում: Նախագծի շրջանակում Հայաստանի մարզերում անցկացվում են եռյակի համերգներ եւ վարպետության դասեր, իսկ առավել տաղանդավոր եւ հեռանկարային աշակերտներին տրամադրվում է կրթաթոշակ:




























