Փարիզի Սիտե (Rue de la Cité) փողոցում հսկողություն անցկացնող ոստիկանները երեքշաբթի ժամը 13-ի սահմաններում տղամարդու կողմից ենթարկվել են հարձակման, հայտնում է Francebleu-ն։

Ոստիկանության երկու աշխատակից թեթև վնասվածքներ են ստացել: Հարձակվողը վնասազերծվել է և ձերբակալվել։

Տղամարդը փորձել է սպաներից մեկից ատրճանակ խլել: Այնուհետև նա բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին, երբ վերջինս փորձել է զսպել նրան, հայտնել են դատախազությունից:

Ոստիկանության գլխավոր վարչության երեք այլ ոստիկանների միջամտությունից հետո նրան ի վերջո ձեռնաշղթաներ են հագցրել:

«Տղամարդն իր հետ ունեցել է կոտրված հայելու կտոր»,- հայտնել են դատախազությունից՝ հավելելով, որ «չի պարզվել՝ արդյոք նա օգտագործել է այն»։ Նրան տեղափոխել են կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան կհետազոտի հոգեբույժը։

Սպաներից մեկը ձեռքի կտրվածք է ստացել, մյուսի մատն է կոտրվել։ Ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը անմիջապես մեկնել  է դեպքի վայր և հանդիպել ոստիկանների հետ։ Փարիզի դատախազությունը հետաքննությունը հանձնարարել է դատական ​​ոստիկանության ղեկավարությանը։