Արդեն 4-րդ օրն է՝ քաղաքացիները շարունակում են բոյկոտել հանրային տրանսպորտի թանկացումը։ Բոյկոտին մասնակցող մի տարեց տղամարդ, որը երկար ժամանակ կանգառասրահում կանգած ավտոբուսին էր սպասում,  NEWS.am–ի հետ զրույցում ասաց.

«Թող տականքները տեսնեն տրանսպորտի վիճակը, որ գլուխ չարդուկեն, թե հարմարավետ են ավտոբուսները, սա ի՞նչ վիճակ ա, մարդիկ ռաժոկով են ավտոբուսներ մտնում»,–ասաց նա։

Անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից ներկայացվող հակադարձմանը, թե գիտակից քաղաքացիները գոհ են բարեփոխումներից և հասկանում են, որ պետք է 150 դրամ վճարեն, բոյկոտի մասնակից տղամարդն ասաց.

«Մի քաղաքացի էլ ես եմ, գո՞հ եմ։ Ուղղակի հավես չեն անում արտահայտվեն։ Ես միայնակ թոշակառու եմ, որտեղի՞ց 150 դրամ տամ»։