Այսօր՝ փետրվարի 4-ին` ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։




























