Ոստիկանությունը հայտնել է, որ Շվեդիայի կենտրոնական հատվածի կրթական կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ներառյալ՝ ենթադրյալ զինված անձը, հայտնում է BBC News-ը։
Մայրաքաղաք Ստոկհոլմից 200 կմ դեպի արևմուտք ընկած Էրեբրոյի Ռիսբերգի դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին։ Ըստ ոստիկանության վարկածի՝ իրենք չեն կարողացել անմիջապես պարզել նախկինում անհայտ զինված տղամարդու շարժառիթը և ենթադրել են, որ նա միայնակ է գործել:
Վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ առնվազն չորս մարդ վիրահատվել է։ Ոստիկանությունն ի սկզբանե հայտնել էր, որ կրակել են 5 հոգու վրա:





























