Շատ բացասական եմ վերաբերվում ուղերավձի բարձրացմանը. ես մտածել եմ, որ գոնե մեկ շաբաթ չվճարեմ, բայց ես տեսնում եմ, որ ժողովուրդը բոլոր վճարում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավտոբուսի կանգառում տրանսպորտի սպասող Lյուբա Թորոսյանը։
«Անձամբ ինձ ձեռք է տալիս փաթեթ վերցնելը, ես թոշակառու եմ չորս անգամ էլ օգտվում եմ, բայց միևնույն է եթե ես մենակ չեմ ընտանիքում ուրիշներն էլ կան ես համաձայն եմ բոյկոտելուն։
Ինձ թվում է՝ եթե այն ժամանակ իշխանությունները մի փոքր հետ նահանջեցին, էլի կանեն: Միայն ժողովուրդը միահամուռ, միասնական ասի, որ չի վճարում: Հլը մի շաբաթ այդպես լինի, ի՞նչ պիտի լինի, ոչ ես կհարստանամ, ոչ իրենք կաղքատանան, բայց ինձ թվում է, որ այդպես ավելի ճիշտ կլինի: Նեուժելի՞ 10 օր չեն կարող ժողովուրդը իրենց զսպել ու չվճարել»,-ասաց նա:
Լյուբա Թորոսյանը նկատեց, որ վարորդների կողմից ոչ մի հակազդեցություն չկա. «Անցյալ անգամ տեսա՝ կոպեկ էին դրել, վարորդը պարզապես հրեց այն կողմ, ասելով՝ ինձ մի տվեք»,- ընդգծեց նա:
Մեկ այլ ուղեւոր էլ նշեց, որ ինքը եւս բոյկոտում է եւ չի վճարում ուղեվարձի համար. «Մի անգամ 100 դրամը թողեցի, ասեցին՝ պետք չի: Հիմա էլի սկսել ենք չտալ»:











