Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Զրուցակիցները նախանշել են համագործակցության նոր ուղղություններ։