Յոթ մարդ մահացել է մեքսիկական Վիլյաէրմոս քաղաքի (Տաբասկոյի նահանգ) բանտում ծագած խովության պատճառով։ Այս մասին տեղեկացրել է նահանգի դատախազը X-ում։

«Տաբասկոյի նահանգի գլխավոր դատախազաությունը սկսել է դեպքերի հետաքննությունը, որոնք տեղի են ունեցել Տաբասկոյի նահանգի Սոցիալական վերինտեգրման կենտրոնում, գրանցվել է յոթ մահացած»,- նշել են գերատեսչությունում։

Proceso պարբերականի տեղեկացմամբ՝ խռովությունը տեղի է ունեցել փախուստի փորձի հետեւանքով, որը ձեռնարկել է բանտարկյալը, որին համարում են անկարգությունների հրահրող։