Երեւանի քաղաքապետարանի աշխտակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, որը NEWS.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում է, 2015 թվականից զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայջէջում հրապարակված տեղեկության համաձայն, Արամ Գյուլզադյանը 2018թ. նշանակվել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2019թ. ապրիլին քաղաքապետի որոշմամբ նշանակվել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Հակակոռուպցոին կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։



























