Փետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է  հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, պոկվել են քարեր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։