Սա պետք է ձնագնդիկի պես մեծանա, բոլորս պետք է հավաքվենք, հավաքվենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց շրջանառության հարկը բարձրացնելու դեմ բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողներից մեկը:
«Թող խելքերը գլուխները հավաքեն, չեն հավաքում՝ թող թողեն գնան, ուրիշ մարդ գա, հասկանանք՝ ի՞նչ է անում այս ժողովրդի գլխին։ Մենք ահռելի գումարներ ենք մուծում: Ես այս կառավարությանը ասում եմ՝ ամոթ ձեզ: Վարչապետը իր կնոջ հետ իր կնոջ ծնունդը Ամերիկայում է անում, թող անի, ոչ էս ժողովուրդն էլ թող հաց ու կորժիկ առնի իր երեխեքին: Մենք չենք ասում՝ մի արա քո կնգա ծնունդը Վաշինգտոնում, տուն էլ ուներ, տունը վառվել է, բայց ինքը չի զբաղվում ժողովրդի հարցերով, գերիների հարցերով, անհետ կորածների հարցերով: Անարխիա է, սա պետություն չի»,-ասաց նա:
Նշենք, որ հունվարի 1-ից շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, եթե տնտեսվարողի գործունեությունը փաստաթղթավորած չէ: Եթե շրջանառությունը փաստաթղթավորված է, ապա հարկը 1 տոկոս է, սակայն փոքր ու միջին տնտեսվարողները պնդում են, որ իրենց դեպքում անհնար է փաստաթղթավորված գործունեությունը իրականացնել:











