Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովին ու նրա կնոջը գնդակահարել են, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովին ու նրա կնոջը գնդակահարել են։ Կասկածյալը՝ թոռնուհին, ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Տարխովը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 թվականներին։ Մինչ այդ՝ 2002-2006 թվականներին, նա եղել է Սամարայի նահանգային դումայի թիվ 20 ընտրատարածքի պատգամավոր, 2000 թվականին նա առաջադրվել էր նաև Սամարայի շրջանի նահանգապետի պաշտոնի համար՝ արդյունքում ստանալով ձայների 29,7 տոկոսը։