Երեւանի Արզումանյան 10 շենքի բնակիչն ահազանգել է, որ հերթական փլուզումն է տեղի ունեցել շենքում:
«04. 12.25 թ. նկարեցի,որ ճոճվում է պատը,անմիջապես ուղարկեցի նկարն ու այս տեսանյութը քաղաքապետարան՝ ասելով, որ պատը ցանկացած պահի կփլվի, չենք կարող սպասել թղթաբանությունների։
Այսօր է 05.12.25 թ. այն ամբողջովին փլվեց։
Վաղը արդեն մենք կլինենք փլատակների տակ մեր երեխաների հետ
Պահանջում ենք հրատապ էվակուացիա
Երկու տեսանյութ երեկվա և այսօրվա»,- գրել է Զարուհի Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում:











