Այսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վթարի պատճառը եղել է այն, որ թափառող մի քանի շուն հայտնվել են վարորդի ավտոմեքենայի առջև, ու վարորդը, որպեսզի չհարվածի կենդանիներին, խույս է տվել, սակայն կորցրել է մեքենայի կառավարումն ու տեղի է ունեցել վթարը: