Ժողովրդի համբերությունն են ուզում չափեն, ժողովրդի համբերության բաժակը լցվել է, չի կարելի այնպես անել, որ ժողովուրդը դուրս գա ու ուրիշ բան դուրս գա: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց կանգառում ավտոբուսի սպասող երեւանցի կինը:
«Ինչի համար թանկ վճարեն, մարդիկ փաթեթները առել են, հետո իր հաշվից կրկնակի գումար է տարել սարքը, մարդը չի կարողանում իր գումարը հետ բերի։ Հենց նոր տրանսպորտի մեջ մի հատ աղջիկ էր բողոքում, փաթեթը առել է, փաթեթից բացի կրկնակի է քաշել, գնացել է՝ ասել են՝ մենք ոչինչ չենք կարող անենք: Բա ինչի՞ համար ես այդ փաթեթը դրել:
Կամ չեկի վրա ի՞նչ ժամկետ ես դրել: Ասենք, ես իմ ծանոթին եմ հանդիպում, նստում եմ մեքենան գնում եմ, այդ չեկը ես ի՞նչ պիտի անեմ, պիտի գցե՞մ: Այսինքն այնքան փող ունենք, որ գցենք գնա, հա՞: Տոմսի մեջ ի՞նչ ժամկետ, կարո՞ղ եք ինձ ասել»,-ասաց նա:
Կինը խոստովանեց, որ ընտրությունների ժամանակ ընտրել է Փաշինյանին, բայց քաղաքապետի ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանին չի ընտրել. «Ավինյանը շատ սխալ ձև է աշխատում, ինչի պիտի ես իրեն ձայն տամ: Չեմ տա ոչ մի դեպքում:
Հիմա գույքահարկն էլ են բարձրացնում, ի՞նչ գույքահարկ ես ուզում, Դա իմ սեփական տունն է, ժամանակին փողը տվել, առել եմ: Կամ աղբահանությունն ինչու եք թանկացնում, օրերով մնում է աղբը: Աղբամաններ եք ուզում բերեք, մեջը փող աշխատեք, ինձ պետք չի, չեմ ուզում բերեք»,- ընդգծեց քաղաքացին:
Նա հայտարարեց, որ հաջորդ ընտրությունների ժամանակ Փաշինյանին էլ չի ընտրելու:











