2012թ. հունվարի 12-ից ԱՄՆ-ում կարգելվի HTC-ի բոլոր այն հեռախոսների վաճառքը, որոնցում օգտագործվել են ավելի վաղ Apple-ի կողմից արտոնագրված տեխնոլոգիաները:
Միջազգային առեւտրային հանձնաժողովը պաշտպանել է Apple ընկերությանը`ԱՄՆ-ում թայվանական HTC բջջային հեռախոսների արտադրողի հետ ունեցած արտոնագրային բանավեճում: Հանձնաժողովը որոշել է, որ HTC-ը խախտել է Apple-ի արտոնագրերից մեկը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, ավելի վաղ ամերիկյան դատարանը թայվանական HTC ընկերությանը մեղավոր էր ճանաչել սմարթֆոններ արտադրելիս Apple-ի երկու արտոնագրերը խախտելու մեջ: Ամենասկզբում Apple-ը ցանկացել էր HTC-ին մեղադրել իր 10 տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման համար, սակայն արտոնագրերից վեցի դեպքում ամերիկյան ընկերության հայցերը մերժվել էին:




























