Հարյուրավոր բանգլադեշցի ցուցարարներ հինգշաբթի աղբ են նետել պաշտոնանկ արված նախկին առաջնորդ Շեյխ Հասինային առնչվող շենքերը՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ուսանողները էքսկավատորներով սկսել են քանդել նրա հորը նվիրված թանգարանը, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:

Հասինայի հանգուցյալ հոր՝ Բանգլադեշի նախկին նախագահ Շեյխ Մուջիբուր Ռահմանի թանգարանը և նախկին տունը հրկիզվել են անցյալ տարի՝ ուսանողների գլխավորած հեղափոխության ժամանակ, որը վերջ դրեց նրա 15-ամյա ինքնակալական կառավարմանը:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, երբ Հասինան ուղղաթիռով փախել է հին դաշնակից Հնդկաստան, մարդկանց ամբոխը մուրճերով և մետաղյա ձողերով զինված սկսել են հարվածել մայրաքաղաք Դաքքայի շենքի պատերին:

Ականատեսները պատմել են, որ ամբոխը ծեծի է ենթարկել Հասինայի «Ավամի լիգ» կուսակցությանը պատկանելու մեջ մեղադրվող առնվազն երկու մարդու:

Բողոքի ցույցերը պատճառ են դարձել հաղորդագրությունները, ըստ որոնց Դաքայում դատարանի առաջ կանգնելու համար ձերբակալության հրամանին չենթարկված 77-ամյա Հասինան, աքսորից ելույթ է ունենալու Facebook-ով:

Ժամանակավոր կառավարությունը Հասինային մեղադրել է բռնության մեջ։

«Նման միջադեպերի կրկնությունից կարելի է խուսափել միայն այն դեպքում, եթե Շեյխ Հասինան, որի նկատմամբ կառավարությունը հրաման է արձակել և որին մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ, ձեռնպահ մնա ելույթ ունենալուց»,- ասված է կառավարության հայտարարության մեջ։

«Հասինան վիրավորել է իրենց կյանքը զոհաբերած մարդկանց՝ անպատշաճ, անհեթեթ ու ատելություն պարունակող մեկնաբանություններ անելով»,- ասված է հայտարարության մեջ։

Բանգլադեշի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գրավոր դիմել է Նյու Դելիին՝ պահանջելով, որ Հասինան զերծ մնա կեղծ, սարքած և հրահրիչ հայտարարություններ անելուց, քանի դեռ հյուրընկալվում է իրենց։