USAID-ին փակելով խայտառակ փաստեր պարզվեցին, Իլոն Մասկը սկսեց փորել այդ փաստաթղթերը, պարզվում է Ուկրաինայի ընդիմության մամուլը հովանավորվում է USAID-ի կողմից, Մայդանի մեծ մասը, Վրաստանի այս զարգացումները, այս ցույցերը, բողոքները ֆինանսավորվում են USAID-ի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
«Եվ տրամաբանորեն հարց է առաջանում` 2018-ի հեղաշրջումը Հայաստանում, ո՞ր չափով էր սպոնսորվում USAID-ի կողմից: Որովհետև այն լրատվամիջոցները, որոնք լայվ էին դուրս գալիս և ժողովրդին համոզում էին, որ ամբողջ ժողովուրդը դուրս է եկել, այդ հայփը գեներացնում էին, որ մարդիկ կարծեին, որ իսկապես ժողովրդական շարժում է, մենք գիտենք՝ որ կանալներն են դա արել և նրանք ֆինանսավորվել են USAID-ի կողմից։
Հիմա, այն մարդիկ, որոնք գրանտերից զրկվեցին, ես ասեցի՝ կան ուրիշ գրանտներ, որոնք ձեզ չեն պարտադրում, որ դուք վաճառեք ձեր երկիրը, ձեր հայրենիքը: Կարելի է առանց վաճառելու էլի փող աշխատել ազնիվ ձևով։ Իսկ այն փաստը, որ այս կառավարությունն է ուզում, երևի մեր գրպանից, քանի որ մենք հարկատու ենք, և իրենց օլիգարխները սպոնսավորելու են այս քարոզչությունը: Կառավարական քարոզչությունը ուղղակիորեն սպոնսավորվելու է կառավարական օլիգարխների կողմից։ Ես ձեզ ողջունում եմ, մեր դեմոկրատիան առաջ է գնում։
Ֆինանսավորելով այդ կառույցներին, իշխանությունը այդ ձևով, ինչպես Արևմուտքից իրեն հուշում և պարտադրում են, նրանք վերահսկում են մեր ժողովրդի մի մասի գիտակցությունը։
Դեմոկրատիան պարզվեց փուչիկ է, եթե դուք փող ունեք, միլիոնավոր դոլարներ ունեք, դուք վարձում եք որոշ ԶԼՄ-ներ, անուններն էլ շատ լավ գիտեք, և նրանք անընդհատ ձեր ժողովրդի գիտակցությունը պղտորում են, հեքիաթներ են պատմում՝ Ռուսաստանի հետ կռվեք, լավ կլինի, ՆԱՏՕ-ի անդամ կդառնանք, Ֆրանսիիան մեզ զենք կուղարկի, Ամերիկան մեզ զենք կուղարկի, ռազմաբազա կտան, աննախադեպ օգնություն, միջազգային քրեական դատարանի որոշումով ամեն ինչ հետ կվերցնենք,
Եվրոդիտորդները մեզ ինչ-որ բան կտան: Մի հատ ցուցակ կազմեք, պատի վրա կախեք, թե քանի տարի անընդհատ սուտ են ասում, անընդհատ խաղում են, մանիպուլացնում են հասարակական կարծիքը։ Դեմոկրատիայի թույլությունը այն է, որ եթե դուք փող ունեք, դուք կարող եք անընդհատ մանիպուլացնել հասարակական կարծիքը և նրանք դա արել են տարիներով: Ոչ մի ժողովուրդ չէր հանդուրժի, որ այսպիսի լուզեր ղեկավարություն այսքան տարի մնար իշխանության»,- հայտարարեց Խաչիկյանը:











