Պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ մեր համագործակցությունն առաջընթաց է ապրում:

Դրա մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք փոխըմբռնում ունենք այս ոլորտում համագործակցության զարգացման հարցում։ Զարգացումը (հարաբերությունների – խմբ.) տարբեր ուղղվածություններ ունի։

Փորձում ենք հետևողական լինել հարաբերությունները զարգացնելու այն ուղղություններով, որոնք բխում են մեր շահերից»,- նշել է դեսպանը։